Այսօր: Երկուշաբթի, 22 Հոկտեմբերի 2018թ.
Աղձքի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՂՁՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.06.18 ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ
 Հարգելի բարեկամ ողջունում եմ Ձեր մուտքը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աղձք համայնքի ինտերնետային կայք: aghdzq.am կայքը լավագույն հնարավորություն է ծանոթանալու Աղձք համայնքի կառավարման համակարգին, իրազեկվելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, ավագանիների ընդունած որոշումներին, պաշտոնական փաստաթղթերին: Կայքի բաժիններում պարբերաբար կզետեղվի նաև Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը Աղձք համայնքի մասին:Կայքում ընդգրկուն տեղեկատվություն կգտնեք համայնքի սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունների մասին. կլուսաբանենք գյուղապետարանի աշխատակազմի, դպրոցի, մանկապարտեզի, մշակույթի տան, հասարակական նշանակության այլ օջախների գործունեությունը, ... Մանրամասն
10.10.16 Համայնքի անվանումը և նրա կրած փոփոխությունները
 
Գյուղը այն հազվագյուտ հայկական շեներից է , որի մասին կան գրավոր հիշատակություններ: Ըստ 5-րդ դարի պատմիչներ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի Արագածոտնի մարզի Աղձք գյուղում են թաղվել Վասակ Մամիկոնյանի կողմից ազատված հայ թագավորների ոսկորները, որի տեղում հիմնվում է արքայական դամբարան: Գյուղի անվանումը << Աղձք>> հետագայում հնչյունափոխվելով դարձել է <<Հաղս>> և այդպես մնացել է մինչև 1949 թվականը: Այնուհետև գյուղը ստացել է նոր անուն ՝ <<Ձորափ>>: 1993 թվականին գյուղը վերստացել է իր հին անունը՝ <<Աղձք>>:
10.10.16 Պատմամշակութային կոթողներ և հուշարձաններ

Աղձքում  IV - V  դարերում  կառուցվել են Արշակունյաց արքաների դամբարանը , Բազիլիկ եկեղեցին : Ձորում շատ կան նախապատմական շրջաններին վերաբերվող քարայրներ: Քարայրներ կան նաև գյուղին հարող այլ տարածքներում:<<Թուխմանուկ>> և <<Հազարապետ>> կոչվող պաշտամունքային  հուշարձանները (նախաքրիստոնեական և քրիստոնեական շրջան) նույնպես գտնվում են գյուղին հարակից տարածքներում: Գյուղից վերև, Արագածի փեշերին նշմարվում են այսպես կոչված կիկլոպյան ամրոցներ, այլ բնակատեղիներ, քարանձավներ:

1


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Աղձք

094 565058


Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՂՁՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner